Ավանդական բժշկություն

Ավանդական բժշկությունը ներառում է ավանդական գիտելիքներով բժշկական ասպեկտները, որը տարբեր հասարակություններում փոխանցվելով սերնդե սերունդ և կիրառվել է մինչև ժամանակակից բժշկության ի հայտ գալը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ավանդական բժշկությունը սահմանում է որպես ընդհանուր գիտելիքի, հմտությունների և փորձի հիման վրա կառուցված տեսություն, որը օգտագործվում է առողջության պահպանման, ինչպես նաև կանխարգելման, ախտորոշման, բարելավման կամ ֆիզիկական եւ հոգեկան հիվանդությունների բուժման մեջ:

Որոշ երկրներում ավանդական բժշկությունը կոչվում է նաև կեմպլեմենտար կամ այլընտրանքային։ Դա վերաբերում է առողջապահության այն պրակտիկային, որը չի ինտեգրվել գերիշխող առողջապահական համակարգի մեջ։ Ասիական և Աֆրիկյան մի շարք պետություններում բնակչության ավելի քան 80%-ը հիմնվում է ավանդական բժշկության մեթոդների վրա: Սակայն ԱՀԿ-ը նշում է, որ «ավանդական դեղերի օգտագործումը կամ գործելակերպը կարող է ունենալ բացասական կամ վտանգավոր հետեւանքներ», և «հետագա հետազոտությունների համար անհրաժեշտ է պարզել դրա արդյունավետությունը և անվտանգությունը»:

Այն նաև նշում է, որ որոշ բուժիչ բույսեր կարող են մի բանի վրա լավ ազդեցություն թողնել, իսկ մեկ ուրիշի վրա՝ հակառակը: Բացի դրանից, վերջին տասնամյակում շատ են հանդիպում դեպքեր, երբ այլընտրանքային բժշկությունն օգտագործվում է մարդկանց խաբելու և նրանցից փող կորզելու համար: Ավանդական բժշկության հաջողված օրինակներ կարելի է համարել գլխացավի և տենդի բուժումը ուռենու տերևով (ուռենու կեղեւը պարունակում սալիկլիկային թթու, որը քիմիապես նման է ացետիլսալիցիլաթթվին, որը նաև հայտնի է որպես ասպիրին)։ Կպչուն ժապավենը օգնում է կարգավորել կոտրված ոսկորները։ «Կոգել մոգելը» օգտակար է կոկորդի ցավի բուժման մեջ։ Բուսական դեղամիջոցները շատ են օգտագործվում ավանդական բժշկության մեջ։ Դրանք պարունակում են բույսերի ակտիվ բաղադրիչներ կամ մի քանի բույսերի համադրություն են հանդիսանում։ Բուսական դեղամիջոցների օվանդական օգտագործումն ունի մեծ պատմություն։ Դրանց օգտագործումն հաստատված և ճանաչված է որպես անվտանգ ու արդյունավետ և կարող է ընդունվել ազգային մարմինների կողմից։

Գոհար Սարոյան

You may also like...

Leave a Reply