Ինչ է գործազրկությունը
Գործազրկություն հասկացությունը և դրան հարակից բազմաթիվ տերմիններ օգտագործվում են երկրների բազմաթիվ վիճակագրական տվյալներ ներկայացնելիս։ Սակայն արդյո՞ք գործազուրկ երևույթի սահմանումը նույն կերպ է ընկալվում բոլոր երկրներում։ Հնարավո՞ր է որ հայ գերծազուրկները չդասվեին այդ շարքին՝ չաշխատելով և ապրելով Ամերիկայում։ Ինչպե՞ս է սահմանվում գործազուրկ կարգավիճակը Հայաստանում:
Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՄԱԿ-ի գործակալություն է, որը սահմանում է աշխատանքի վերաբերյալ ընդհանուր ստանդարտներ և զարգացման ծրագրեր: Ըստ այդ կազմակերպության գործազուրկ են համարվում այն մարդիկ ովքեր չունեն աշխատանք, ունակ են աշխատելու և ակտիվ փնտրում են աշխատատեղ։ Բոլոր երկրները համաձայնել են այս երեք չափանիշներին, սակայն ամեն երկիր կարող է ունենալ իր յուրահատուկ դիրքորոշումը։ Հատկապես անհամապատասխանելիություն է առաջանում այն մարդկանց կարգավիճակի հարցում ովքեր աշխատում են ընտանեկան բիզնեսում, որոշակի տարիքից ցածր են կամ տվյալ պահին ծառայում են զինված ուժերում։ Այս դեպքերում ԱՀԿ-ն խնդրում է նրանց ներկայացնել համաշխարհային ստարդարտներին համապատասխան ցուցանիշներ, սակայն որոշ երկրներ չեն կատաարում այդ ամենը։ (https://stats.bls.gov/opub/mlr/2000/06/art1full.pdf ) Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը նաև պահանջում է, որ բոլոր երկրները սահմանեն նվազագույն տարիքային սահման՝ գործազուրկ համարվելու համար, և չի նշում հստակ տարիք։ (https://stats.bls.gov/opub/mlr/2000/06/art1full.pdf) ԱՄՆում գործազուրկ համարվելու տարիքը սկսվում է 16-ից , իսկ Կանադայում, Եվրոպական միության երկրներում, ինչպես նաև Հայաստանում և Ռուսաստանում այդ տարիքը 15-ն է։ (http://www.armstat.am/file/article/rep_ashx_09a_1.pdf)
Պայմանագրային և նույնիսկ ժամկետային զինծառայողները, ըստ ԱՀԿ-ի, կազմում են աշխատուժի մաս, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում այդ մարդիկ ներառված չեն աշխատուժի մեջ (աղբյուր)։
Երկրների միջև տարաձայնություն կա նաև աշխատանք փնտրող ուսանողների հարցում: Այն աշակերտները, ովքեր կփնտրեն աշխատանք ԱՄՆ-ում կհամարվեն գործազուրկ, իսկ, օրինակ, Շվեդիան այլ քաղաքականություն է իրականացնում և նույնիսկ ամբողջ օրով աշխատանք ցանկացող աշակերտներին չի ներառում գործազուրկների մեջ՝ ինչը կտրուկ նվազեցնում է գործազրկության մակարդակը երկրում։ (https://stats.bls.gov/opub/mlr/2000/06/art1full.pdf )
Հայաստանում գործազուրկ է համարվում 15 տարեկանից բարձր այն անձը, ով միաժամանակ բավարարում է հետևյալ երեք պայմաններին՝ չունի աշխատանք կամ եկամտաբեր զբաղմունք, ակտիվորեն փնտրում է աշխատանք` օգտագործելով ցանկացած միջոց, այսինքն` դիմել է զբաղվածության պետական կամ մասնավոր ծառայության, աշխատանք է փնտրել ծանոթների, բարեկամների, հայտարարությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով, պատրաստ է եղել անցնել աշխատանքի: Անձն, ով սովորաբար ներառված է տնտեսապես ոչ ակտիվ բնակչության խմբում (սովորող, ուսանող, թոշակառու, տնային տնտեսություն վարող և այլն) համարվում գործազուրկ, եթե բավարարում է վերոնշյալ պայմաններին: (http://www.armstat.am/file/article/rep_ashx_09a_6.pdf )
Այս խնդիրները շրջանցելու համար Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը ամեն տարի հետազոտում է և ներկայացնում հաշվետվություն։ Հայաստանը նույնպես համագործակցում է աշխատանքի միջազգային կազմակերպության հետ, ինչի պատասխանատուն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: (http://www.ilo.org/labadmin/info/WCMS_114933/lang–en/index.htm )
Այսպիսով, կախված Ձեր տարիքից, զբաղվածության ոլորտից և կրթական աստիճանից որոշ երկրներում Դուք կարող եք համարվել գործազուրկ, որոշներում՝ ոչ:
Անի Մհերյան