Օլիմպիական խաղեր

Առաջին օլիմպիական խաղերը տեղի են ունեցել Աթենքում Ք.ա. 776 թվականին: Դրանք նվիրված էին հին հունական աստված Զևսին: Օլիմպիական չեմպիոններին պարգևատրում էին ձիթենու ճյուղով և իրենց քաղաքներում արժանացնում մեծ փառքի՝ շնորհելով նաև դրամական պարգևներ: Ք.ա. 393 թվականից ի վեր 1500 տարի օլիմպիական խաղերը չէին անցկացվել, բայց Պիեռ դե Կուբերտենը 19-րդ դարում վերսկսել է այն:

olimpic-4

Պիեռ դե Կուբերտենը ծնվել է 1863 թվականի հունվարի 1-ին: Նա ֆրանսիացի պատմաբան և մանկավարժ էր, նաև միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: Մարզիկի ոգին ցուցադրելու համար Օլիմպիական կոմիտեի կողմից օլիմպիական ատլետներին տրվում է Պիեռ դե Կուբերտենի անվան մեդալ:

olimpic-1

Հայերը դեռ հին ժամանակներից մասնակցել են օլիմպիական խաղերին: 281 թվականին կայացած օլիմպիական խաղերում հաղթում են ըմբշամարտում Տրդատ Գ Արշակունին, և բռնցքամարտում՝ Վարազդատ Արշակունին: Ընդհանուր հաշվով հայաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճել են 13 ոսկե , 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ: 1952-1992 թվականներին օլիմպիադաներում մերոնք մասնակցել են ԽՍՀՄ-ի կազմում, իսկ հետո արդեն եռագույնի ներքո:

olimpic-2olimpic-3

2016 թվականի Բրազիլիայի Ռիո քաղաքում անցկացվող օլիմպիադային Հայաստանի հավաքականը ներկայացված էր 25 մարզիկով , որոնցից 4-ը՝ Գոռ Մինասյան (արծաթե մեդալ, ծանրամարտ), Սիմոն Մարտիրոսյան (արծաթե մեդալ, ծանրամարտ), Միհրան Հարությունյան (արծաթե մեդալ, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյան (ոսկե մեդալ, ըմբշամարտ), գրավեցին մրցանակային տեղեր:

Արթուր Ալեքսանյանի ոսկին առաջինը եղավ անկախ Հայաստանի պատմության մեջ:

You may also like...

Leave a Reply