Լիսաբոն՝ հին ու նոր մայրաքաղաք

Պորտուգալիա։ Ոչ մեծ և ոչ հարուստ պետություն, որը քարտեզի վրա հաճախ ձուլվում է հարևան Իսպանիային։ Թերևս, անցնելով սահմանից մեկ մետր, արդեն դժվար չէ նկատել էական տարբերությունը. չխնամված, աղքատ երկիր, չոր կլիմա, ամայի ճանապարհներ, գրեթե մահացած բնություն, անփութություն՝ Պորտուգալիա։  Եվրոպայի այս արվարձանում կա մի հրաշք քաղաք։ Քաղաք, որն անցել է դաժան փորձությունների միջով և ունեցել դառը պատմություն։ Քաղաք, որն եղել է Եվրոպացիների միակ հույսը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Քաղաք, որն այժմ շունչ ու գեղեցկություն է տալիս կիսամեռ երկրին։

lissabon-4

Լիսաբոն։ Ճարտարապետական գլուխգործոցների օթևան։ Եվրոպայի արևմտյան մայրաքաղաք, որտեղ փողոցային աղմուկը խառնվում է Անտլանտյան օվկիանոսի ալիքների ձայներին։

Սիրուն Լիսաբոն, որը Ռեմարկը այդպես էլ չներկայացրեց իր «Գիշերը Լիսաբոնում» գրքում։

Եվ այսպես՝ 18-րդ դարում Լիսաբոնում սարսափելի երկրաշարժ եղավ։ Քաղաքից գրեթե ոչինչ չմնաց։ Ավերվեց մշակութային արժեքների մեծ մասը։ Սակայն մինչ օրս Լիսաբոնը համարվում է Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը։ Քաղաքը վերականգնվեց և այսօր կարելի է միաժամանակ տեսնել հին ու նոր Լիսաբոնները։

lissabon-12

Քաղաքի այս կառուցվածքը ընդգծում է նրա յուրօրինակությունը, քանի որ նման ճարտարապետական առանձնահատկություն դժվար է գտնել որևէ այլ եվրոպական քաղաքում։

Եվ իրոք, կարմիր տանիքների շարքերի գլխավերևում կանգնած է 12-րդ դարից պահպանված Սուրբ Գևորգի ամրոցը, իսկ ներքևում՝ Ատլանտյան օվկիանոսը։

lissabon-2

Յուրահատուկ է Լիսաբոնը։ Նրա փողոցներով քայլելիս կարելի է պատկերացնել, թե սար ես բարձրանում։ Սակայն այդ սարն ունի սալարկապատ փողոցներ, որոնց կենտրոնով անպայման տրամվայի գծեր են անցնում։ Տրամվայն է քաղաքի գլխավոր փոխադրամիջոցը, որը դարձել է Լիսաբոնի հիմնական խորհրդանիշը։ Այն կարելի է տեսնել անգամ քաղաքի ամենանեղ փողոցում։

lissabon-10 lissabon-9

Ատլանտյան օվկիանոսի ջրերը ողողում են Լիսաբոնը։ Հենց այս քաղաքն է օվկիանոսի միջոցով կապում Եվրոպան Ամերիկայի հետ։ Ահա, թե ինչու էր այն Եվրոպացիների և հատկապես գերմանացիների միակ հույսը Երկորդ աշխարհամարտի տարիներին։ Քաղաքի Քաշքաիշ արվարձանում կա հսկա նավահանգիստ, որտեղ ժամանում են ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար և առևտրական նավեր։

lissabon-7

Լիսաբոնում է պորտուգալահայ բարեգործ և գործարար Գալուստ Գյուլբենկյանի անվան մշակութային կենտրոնն ու հիմնադրամը։ Մեծ հռչակի արժանացած գործչի հուշարձանը տեղադրված է իր իսկ հիմնադրած համալիրի բակում։ Մշակութային կենտրոնը հարուստ է բազմաթիվ գեղարվեստական գլուխգործոցներով։

Լուսանկարները՝ Սոնա Միքայելյանի

You may also like...

1 Response

  1. Sona Yeranosyan says:

    Հրաշալի էր, կեցցես… մտքերը շարադրանքը, ձևակերպումները, համեմատությունները: Հպարտանում եմ…

Leave a Reply