«Անկեղծության պահեր»՝ Ռուբեն Վարդանյանի հետ

Արդեն երեք տարի է, ինչ Այբ դպրոցը՝ Այբ հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպում է «Անկեղծության պահեր» կոչվող միջոցառումը։ Վերջին ընթացքում ճանաչված մարդիկ, որոնք այցելում են դպրոց, պատասխանում են աշակերտներին հետաքրքրող հարցերին։ Այդ պատասխանների հիման վրա էլ հենց իրենք գնահատում են հյուրի անկեղծությունը։ Սեպտեմբերի 23-ին մեր պատվարժան հյուրն էր հայ գործարար և բարերար, բազմաթիվ նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

album_4748

Հանդիպման ժամանակ մասնակիցները պարոն Վարդանյանին հարցեր էրին տալիս, թե՛ նրա անցած ուղու, թե՛ ընտանիքի, թե՛ կյանքի և անգամ անձնականի մասին։ Հարցերից մեկին, թե ինչ մասնագիտություն կընտրեիք, եթե հնարավորություն ունենայիք փոխելու ձեր մասնագիտությունը, Ռուբեն Վարդանյանի պատասխանն այսպիսին էր. «Երբ փոքր էի, կարծում էի՝ ծնողներիս և քրոջս պես կզբաղվեմ արվեստով: Երբ մեծացա, հասկացա, որ ոչ մի տաղանդ չունեմ և որոշեցի զբաղվել գործարարությամբ: Ես այն հազվագյուտ մարդկանցից եմ, ով աշխատում է իր մասնագիտությամբ: Ես ընտրել եմ այն, ինչ սիրել եմ և երբեք չէի փոխի մասնագիտությունս»:

album_4742

Ռուբեն Վարդանյանը բնակվում է հիմնականում Ռուսաստանում։ Հենց այս փաստին անդրադարձավ աշակերտներից մեկը՝ փորձելով հասկանալ պատճառը։ Հյուրը պատասխանեց. «Երբ հարցնում են՝ որտեղ եմ ապրում, ես պատասխանում եմ՝ չորս տարբեր տեղերում: Իմ կարծիքով՝ ամեն ինչ փոխվել է, և դու ունես հնարավորություն ապրելու աշխարհի տարբեր կետերում: Ես իմ կյանքը տարվա տարբեր եղանակներին տեսնում եմ տարբեր վայրերում։ Սակայն եթե որոշեմ մշտական բանակություն հաստատել ինչ-որ մի տեղ, ապա միանշանակ կընտրեմ Ղարաբաղի Հանրապետությունը»:

«Հեշտ է ասել, որ քեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում ուրիշի մեղքով կամ ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Կյանքում ամեն ինչ ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ Հայաստանը նոր հաջողություններ կունենա՝ շնորհիվ ձեզ»:

Հանդիպումը ընթանում էր ջերմ և մտերմիկ միջավայրում։ Վարդանյանն անգամ կատակում էր և հարցին, թե որն է եղել նրա վերջին սուտը, նա պատասխանեց կես կատակ, կես լուրջ, ասելով․ «Ես հասկացել եմ, որ ստելը շատ ծանր գործ է, քանի որ պետք է հիշես, թե ինչ ես ստել, ում ես ստել և երբ: Ես հասկացա, որ ծույլ եմ և կդժվարանամ այդքանը հիշել, այդ պատճառով սկսեցի չստել»։ Բոլոր աշակերտների հարցերին պատասխանելուց հետո հյուրը պետք է ընտրեր լավագույն հարցը։ Եվ այդ հարցն էր, թե ինչու իր չորս երեխաներից ոչ մեկը չի սովորում Հայաստանում, անգամ Դիլիջանի միջազգային դպրոցում, որի հիմնադիրը հենց Ռուբեն Վարդանյանն է։

album_4736

Ռուբեն Վարդանյանը հանդիպումն ավարտեց հետևյալ խոսքերով. «Հեշտ է ասել, որ քեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում ուրիշի մեղքով կամ ինչ-ինչ հանգամանքների պատճառով: Կյանքում ամեն ինչ ձեր ձեռքերում է, և ես վստահ եմ, որ Հայաստանը նոր հաջողություններ կունենա՝ շնորհիվ ձեզ»:
Այբեցիները տպավորված էին Ռուբեն Վարդանյանի խոսքերով և խորհուրդներով:

Լուսանկարները՝ Մարիամ Թովմասյանի (Այբ դպրոց, 10-րդ դասարան)

You may also like...

Leave a Reply