Ի՞նչ է քողարկված «ահաբեկչություն» բառի տակ

Մենք հաճախ լսում ենք «ահաբեկչություն» բառը։ Մենք բոլորս էլ որոշակի պատկերացում ունենք դրա մասին։ Սակայն ո՞րն է «ահաբեկչության» սահմանումը և ե՞րբ կարող ենք ասել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։

Ահաբեկչությունը դաժանությունների և բռնությունների գործադրումն է՝ որոշակի քաղաքական, սոցիալական, կրոնական կամ այլ նպատակներով։
Ահաբեկչական կարող են համարվել բոլոր այն գործողությունները, որոնք հասցրել են մարդկային և նյութական վնաս, հանրության շրջանում առաջացրել խուճապ կամ ձևավորել վախի մթնոլորտ։

image

Ահաբեկիչների ձեռագիրը սովորաբար նույնն է. մարդկանց շրջանում խուճապ ստեղծող, սուտ տեղեկություն տարածել (օրինակ՝ հայտարարել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին), պայթյուններ իրականացնել, մարդկանց առևանգել, բանկեր կողոպտել, կրակել խաղաղ բնակչության վրա, պատանդներ վերցնել, սպառնալ հայտնի մարդկանց, պետական, քաղաքական և կրոնական գործիչների սպանություններ կազմակերպել և այլն։ Կան կազմակերպություններ, որոնք ահաբեկչությունը դարձնում են իրենց քաղաքականությունը։ Նրանք դա օգտագործում են նաև որպես զենք՝ իրենց բողոքը ներկայացնելու և կամքը թելադրելու համար։

image

Հայերը և նրանց «ահաբեկչական գործողությունները»

Հայկական «ահաբեկչության» պատճառներն հասկանալու համար պետք է ծանոթ լինել 19-րդ դարում Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին։

Հայաստանը 19-րդ դարում Թուրքիայի տիրապետության տակ էր։ Հայերի գույքը առգրավվում էր կառավարության կողմից, ժողովուրդը իրավազուրկ էր, կար ազգային խիստ խտրականություն հայերի նկատմամբ։ Իսկ 1894-1896թթ. համիդյան ջարդերն արդեն գագաթնակետն էին։ Հայերը չունեին իրենց կյանքի, գույքի անվտանգություն։ Թուրքական կառավարությունը պարտավորված էր իրագործել Եվրոպայի կողմից մշակված բարեփոխումների ծրագիրը, բայց կառավարությունը չէր էլ մտածում դրա մասին։ Այսպիսով, 1896 թվականի օգոստոսի 14-ին 31 զինված հայեր գրավում են Պոլսի օսմանյան բանկը։ Նրանց նպատակը բանկը կողոպտելը չէր, այլ մեծ տերությունների ուշադրությունը հայկական հարցի վրա հրավիրելը։

Եվրոպա ուղղված հայտագրով նրանք պահանջում են արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը՝ հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը։ Բանակցություններից արդյունքում 13 ժամ տևած ընդհարումից հետո, բանկը գրավողները լքում են այն։

Հայերի կողմից բանկի գրավումը մեծ պետությունների կողմից նույնպես համարվեց ահաբեկչություն։

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia) 1975թ. հիմնադրված հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն էր, որի նպատակը Միացյալ Հայաստանի ստեղծումն էր և Հայ դատի արդարացի լուծումը։
Իր նպատակին հասնելու և ձայնը լսելի դարձնելու համար ՀԱՀԳԲ-ի անդամները իրականացրել են մի շարք ծավալուն ահաբեկություններ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ (Ցանկը կարող եք տեսնել այստեղ

Դրա անդամ, մարտիկ Վազգեն Սիսիլյանը նշում է. «ԱՍԱԼԱ-ի մարտիկները ահաբեկիչներ չեն, այլ զինվորներ, որոնք պայքարում են հանուն հայ դատի»։

Ոչ վաղ անցյալի ահաբեկչական մի քանի խոշոր գործողություններ

1985թ. հունիսի 23-Իռլանդական օդանավի պայթեցում սիկհական զինվորների կողմից։
1978թ. օգոստոսի 20-Իրանի քաղաք Աբադանում՝ Իսլամական կազմակերպության կողմից 2007թ. օգոստոսի 14-Իրաքում՝Ալ-Ադնանիյահում և Ալ-Քատանիայում կրակոցներ բնակչության վրա
2001թ.սեպտեմբերի 11-ԱՄՆ,Նյու Յորքում՝ երկու երկնաքերերին ինքնաթիռների բախում իսլամական Ալ-Քաիդա կազմակերպության կողմից
2009-2013թթ.-Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իսլամական կազմակերպության կողմից տարբեր ահաբեկչական գործողություններ
2015թ. նոյեմբերի 13-Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իսլամական կազմակերպությունը կազմակերպեց զանգվածային սպանություններ
2016թ. մարտի 22-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում իսլամական կազմակերպության կողմից պայթյուններ և սպանություններ
Գրեթե բոլոր պետությունները դատապարտում են ահաբեկչությունները,սակայն շատ դժվար է ամբողջովին կանխել դրանք։

Ահաբեկչությունը և հասարակությունը

Ահաբեկչությունները կատարվում են, որպեսզի մարդիկ իմանան դրանց մասին։ Երբ ստեղծվում է վախի և խուճապի մթնոլորտ, հաճախակի տեղի ունեցող ահաբեկչությունների հետևանքով, մարդիկ երբեմն սկսում են դժբախտ պատահարները կապել ահաբեկչության հետ։ Այդպիսի օրինակ է ապրիլի 26-ին Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը։ Հաշվի առնելով ապրիլի սկզբի պատերազմը, որոշ մարդիկ չբացառեցին, որ տեղի ունեցածը կարող է ահաբեկչություն լինել։ Նույնիսկ, երբ պաշտոնական մարմինները հերքում էին այդ վարկածը, մարդկանց մեջ միևնույն է կար կասկած, որ եղածն ահաբեկչություն էր։

image

Մեր աշխարհում պետք է շատ զգույշ լինել և աշխատել ամեն հնարավոր ձևով կանխել ահաբեկչությունները, ինչը, ցավոք, ոչ միշտ է հաջողվում։ Նաև չպետք է ստեղծել ավելորդ խուճապ։ Մեյլով կամ ֆեյսբուքով ստացած տեղեկությունը պետք է անպայման ստուգել, չպետք է ամեն ինչի և ամեն մեկի հավատալ և ժամանակից շուտ, անտեղի տագնապ ստեղծել։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *