Տանգոն և նրա պատմությունը. տանգոն Հայաստանում
Տանգոն հայտնի է որպես հասարակական և պարահանդեսային պար, որը ստեղծվել և զարգացել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:Մենք գիտենք այն որպես հայտնի, սիրվածև բարձրաշխարհիկ պար, բայց անցյալում այն եղե՞լ է այնպիսին, ինչպիսին հիմա է:
Մեզնից քչերը գիտեն տանգոյի իրական պատմությունը:
Նախկինում այն պարում էին միայն տղամարդիկ՝ կանանց ուշադրությունը գրավելու համար, քանի որ Արգենտինայում միշտ էլ տղամարդիկ ավելի շատ են եղել, քան կանայք: Պատճառն այն է, որ այն էմիգրատների երկիր է և շատ տղամարդիկ էին ներգաղթում՝ աշխատանք գտնելու հույսով:Նմանատիպ պարային մրցույթներով նրանք խուսափում էին արյունահեղ կռիվներից կանանց ուշադրության համար: Հաղթում էր նա, ով ամենաշատն էր տրորում հակառակորդների ոտքերը:
Անկախ տարատեսակից, պարի գլխավոր գաղափարն է խաղը: Ըստ intui.travel-իկյանքը տանգոյում մի ամբողջ տիեզերք է, որի կենտրոնում են փոխհարաբերությունները, ներքին և արտաքին կոնֆլիկտները, կռիվը, սերը, ատելությունը, խանդը. մի խոսքով՝ այն զգացմունքները, որոնք հաճախ զգում ենք առօրյա կյանքում:Առանձնահատկությունը այն է, որ պարելիս չի կարելի խոսել և անգամ՝ ժպտալ: Հարկավոր է միայն զգացմունքներն արտահայտել մարմնի շարժումներով։Հատկանշական է, որ մինչ օրսԱրգենտինայում խոսքով տանգո պարելու հրավիրելը համարվում է վիրավորական:
Ի դեպ, տանգոն այնքան սիրված պար է, որ ունի միջազգային օրը՝ դեկտեմբերի 11-ը, արգենտինացի երգիչ և դերասան Կարլոս Գարդելի ծննդյան օրը, ով համարվում էր «տանգոյի արքա»:
Հայաստանում տանգո ուսուցանվում է մասնավոր դպրոցներում, պարի ստուդիաներում ուխմբակներում: Ցավոք սրտի, ոչ մի հայ հայտնի տանգո պարող չկա, բայց գուցե առաջինը դո՞ւք լինեք 😉