Կրթություն Հայաստանում, թե դրսում
Շատ երիտասարդներ ավարտելուց հետո ճիշտ համալսարան ընտրելու խնդրի առաջ են կանգնում: Ոմանք ընտրում են ծնողների օգնությամբ (կամ պարտադրանքով): Ավագ դպրոցում ինձ մոտ հարց առաջացավ. «Դիմել արտասահմանյան ԲՈւՀ, թե մնալ Հայաստանում: Սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ:
Երկար ծանրութեթև անելով և տարբեր մարդկանց հետ խորհրդակցելով՝ եկա այն եզրակացությանը, որ համալսարանի ընտրությունն առաջին հերթին կախված է մասնագիտության ընտրությունից: Եթե այն ընտրել եք, արդեն կարող եք հետաքրքրվել, թե որ համալսարաններն ունեն համապատասխան՝ հենց այդ մասնագիտությամբ որակյալ կրթություն ապահովող ֆակուլտետներ:
Սակայն արտասահմանում սովորելու համար միայն մասնագիտություն ընտրելը, ցավոք, քիչ է: Կան նաև այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել: Նախ՝ ֆինանսական իրավիճակը, քանի որ արտասահմանում ուսումը սովորաբար թանկ է:
Դրանից հետո առաջացավ հետևյալ հարցը. “Ի՞նչ պետք է անեմ արտասահմանյան ԲՈՒՀ ընդունվելու համար”:
Պարզեցի, որ կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են արտասահմանում սովորել ցանկացողներին աջակցելով: Օրինակ՝ DAAD գործակալությունը, որը Գերմանիայում սովորելու ծրագրեր է առաջարկում, կամ Հայաստանում Սորոսի հիմնադրամը:
Նշեմ այն ամենակարևոր գործոնները, որոնք պետք են դուրս ընդունվելու համար:
- Պետք է ունենալ լավ ռեզյումե, հստակ, համոզիչ ու հետաքրքիր ձևով շարադրել տվյալ բուհը ընտրելու նպատակը (այսպես կոչված՝ “Statement of Purpose”):
- Տվյալ երկրի լեզվի իմացություն B2-C1 մակարդակով (ըստ CEFR ստանդարտի):
- Երաշխավորագրեր – ցանկալի է, որ Ձեր ուսուցիչները և դպրոցի տնօրենը գրեն Ձեր բնութագիրը
- Բարձր գնահատականներ ձեր դպրոցում
- Հասարակական աշխատանքներ – կամավորական աշխատանքներ ինչ-որ կազմակերպություններում, միջոցառումների ժամանակ, այցելություններ մանկատուն
Պատասխանատվություն և օտար երկրում մենակ ապրելու ունակություն – ցանկալի է, որ մենակ ապրելու փորձ ունենաք, որը կարելի է ձեռք բերել օտար երկրներում ամառային դպրոցներ գնալով
Խոստովանեմ, որ այս բոլոր խնդիրներին ծանոթանալուց հետո, մտածեցի, որ չի խանգարի ծանոթանալ նաև Հայաստանի ԲՈՒՀ-երին 😉
“Իսկ եթե դիմեմ Ամերիկյան համալսարան”?
Ուսումնասիրելով Ամերիկյան համալսարանի ֆակուլտետները, ընդունելության կարգը, ֆինանսական պայմանները, հասկացա, որ Ամերիկյան համալսարանը բավականին լավ տարբերակ է:
Ամերիկյան համալսարանում կա բակալավրիատի երեք ֆակուլտետ՝ Բիզնես և մարքեթինգ (BA Business), Անգլերեն և հաղորդակցություններ (BA English & Communications) և համակարգչային գիտություններ (BS Computational Sciences): Առաջինում և երկրորդում, բնականաբար պետք է սովորեն ապագայում բիզնեսով կամ ծրագրավորմամբ զբաղվով մարդիկ: Իսկ ի՞նչ է տալիս երրորդ՝ Communications բաժինը: Բացի իր հիմնական դասընթացներից, որոնք ներառում են անգլերեն լեզու և գրականություն, պատմություն կան նաև հետևյալ առարկաները՝ Բացատրական գրություն (Expository Writing), Համոզիչ գիր (Persuasive Writing), Որոնման մեթոդներ (Research Methods), Մեդիա և հասարակություն (Media and Society), Intro to Journalism: Այս բաժինը տալիս է կյանքում պետք եկող հմտություններ: Կան մասնագիտություններ, որոնց համար պարտադիր չէ համալսարանում սովորել հենց դա, լավ մասնագետ դառնալու համար, օրինակ՝ դիվանագիտությունը կամ լրագրողությունը: Communications բաժնի դասերը ավելի շատ օգուտ կտան այդ մասնագիտությունները ընտրած մարդկանց համար: